Հաքերները հարձակում են գործել Sony PlayStation ցանցի վրա

 PlayStation ցանցՀաքերների խումբը հարձակում է գործել վիդեոխաղերի ինտերնետային ցանցերի վրա, ինչպես նաև փոխել է Sony ընկերության գործադիր տնօրեններից մեկին տեղափոխող ինքնաթիռի ընթացքը:

Ոչ աշխատանքային օրերի ընթացքում Blizzard Entertainment-ը, CCP Games-ը, Riot Games-ըև Sony-ին աշխատանքներ էին իրականացնում իրենց ինտերնետային ցանցերը վերականգնելու համար:

Հաքերները Twitter կայքում ստանձնել են PlayStation-ի և այլ ցանցերի վրա հարձակում գործելու պատասխանատվությունը՝ այս կերպ թույլ չտալով միլիոնավոր խաղացողների խաղալ առցանց:

ՀԴԲ-ն հետաքննում է տեղի ունեցածը:

Կիրակի օրը Sony-ին հայտնել էր, որ իրենց ծառայությունները դեռևս վերականգնման փուլում են՝ հավաստիացնելով, որ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանված են:

Sony Online Entertainment-ի տնօրեն Ջոն Սմեդլին ևս թիրախ է դարձել: Հաքերները, իմանալով, որ Սմեդլին Դալլասից Սան Դիեգո է թռչում ինքնաթիռով, լուրեր են տարածել, որ ինքնաթիռում ռումբ կա:

Ինքնաթիռը փոխել է ընթացքը և արտակարգ վայրէջք կատարել:

Ավելի ուշ ՀԴԲ-ից տեղեկացրել են, որ ինքնաթիռը առանց միջադեպերի վայրէջք է կատարել, իսկ ուղևորները ապահով տարհանվել:

 

Tags: ,