Չինաստանի Նանջինգ քաղաքում պատանեկական օլիմպիական խաղերի ծրագրով անցկացվող բռնցքամարտի մրցաշարում 81 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը, որը մեդալի համար մրցամարտում առավելության հասավ անգլիացի Ռիլեյ Վիդալի նկատմամբ:
Մեր երկրի ներկայացուցիչը հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, սակայն կիսաեզրափակչում զիջել էր Ղազախստանի պատվիրակին:
Tags: բռնցքամարտ, սպորտ