Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խորհրդարանի ընտրությունները նշանակել է 2014-ի հոկտեմբեր 26-ին: Դրա մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով, այդ որոշումն ընդունելու համար առաջնորդվել է հասարակական կարծիքով, քանի որ «քաղաքացիների 80%-ն ընդունում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»: Նա կարծում է, որ դա կօգնի մաքրելու իշխանությունը:
«Ընտրությունները լյուստրացիայի լավագույն միջոցն են ու այն պետք է սկսել գերագույն օրենսդիր մարմնից: Ներկայիս գերագույն ռադայի կազմը մեկուկես տարի եղել է Յանուկովիչի հենարանը: Ու հենց այդ պատգամավորների մեծամասնությունն էլ բռնապետական օրենքներ էր ընդունում, որոնք խլեցին Երկնային Հարյուրյակի կյանքերը: Դրա համար պետք է և քրեական, և քաղաքական պատասխանտվություն կրել »:
Նրա կարծիքով, շատ պատգամավորներ աշխարհազորայինի կողմնակիցներ են:
«Ընդհանուր առմամբ, գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրությանը: Հասարակությունն այնքան արագ է փոփոխվել, որ պատգամավորները չեն հասցնում նրա պատմական քայլին հետևել»,-գրլ է նա:
Նա նշել է, որ ներկայիս կազմով ռադան կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմն ընտրվելը:
Tags: Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններ