“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը

1“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” հասարակական դաշինքը խիստ դատապարտել է Նախիջևանում իրավապաշտպան և լրագրող Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Հասարակական դաշինքը միջազգային կազմակերպություններին կոչ է արել անտարբեր չմնա Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալության և քաղաքացիական հասարակության ճնշման նկատմամբ:

Ալիանսը տեղեկացրել է նաև այդ կառույցի անդամ, նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Մուրսալովի ճնշման մասին, ով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

Անկախ

Tags: