Վենետիկում մեկնարկել է կամուրջներին ամրացվող «սիրո կողպեքների» դեմ ակցիան, գրում է Corriere Del Veneto.-ն: Նախագծի հեղինակը գրող, ու լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյն է: Նա իր եղբոր հետ ակցիայի խորհրդանիշ-բացիկ է մշակել, որի վրա պատկերված է սրտի նմանվող կողպեք է` «Բացիր քո սերը» կոչ- մակագրությամբ:
Ակցիայի մասնակիցները խնդրում են այդ բացիկներից փակցնել կամուրջներից կախված բոլոր կողպեքներին: Նշվում է, որ քաղաքային իշխանությունները հավանություն են տվել այդ ակցիային:
Ավելի վաղ էլ տեղեկություն էր ստացվել, որ Փարիզն առաջարկել է «սիրո կողպեքները» փոխարինել «սեր առանց կողպեքի» նշումով սելֆերով:
Tags: «սիրո կողպեքներ», Վենետիկ