Երևանի «Միկա» մարզահամալիրն աճուրդի է հանվել: Այդ մասին տեղեկցնում է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը:
Աճուրդի առաջին փուլին չի մասնակցել ոչ մի գնորդ:
Մարզահամալիրի արժեքն էր 10 050 000 000.0 դրամ:
Ներկայիս աճուրդում, որն ավարտվելու է սեպտեմբերի 4-ին, մարզահամալիրի գինն ըստ կանոնակարգի նվազեցվել է նախնական գնի 10 տոկոսով և առաջարկվում է 9 045 000 000.0 դրամ արժեքով:
Tags: «Միկա», սպորտ, ֆուտբոլ