Իրանի ԱԳՆ. «Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը»

Մարզի Աֆհամ

Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, անդրադառնալով վերջին շրջանում Պակիստանում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը:

Իրանի արտգործանախարարության մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ Պակիստանի տարբեր կուսակցությունների ու խմբավորումների միջև առկա տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով, և երկրում կտիրի ժողովրդավարություն:

Նշենք, որ Պակիստանի այժմյան ընդդիմադիր գործիչներից իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Իմրան Խանն ու  հոգևորական Թահիր ուլ-Քադրին: Վերջիններս պահանջում են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , , ,