Դիահերձարանում վերակենդանացած բրազիլացին վստահեցնում է, որ իրեն սուրբն է փրկել

o_998353Տարեց բրազիլացուն քիչ էր մնացել կենդանի թաղեին: Բժիշկներն արձանագրել էին նրա մահվան փաստն ու դիակն ուղարկել մորգ: Հարազատները գնացել են դիահերձարան` ճանաչելու  նրա մարմինը ու սասափով հայտնաբերել, որ սև պարկի մեջ գտնվող դիակը շարժվում է:

Բժիշկները գրանցել էին, որ «54-ամյա Վալդելուսիո Գոնսալվեսը մահացել է ու նրա հարազատներին տեղեկացրել, որ տղամարդը վախճանվել է բոլոր օրգանների անբավարարությունից: Դրանից 2 ժամ անց հանգուցյալի եղբայրը  Սալվադոր քաղաքի դիահերձարան եղբոր դիակի ետևից է գնացել, իսկ  մյուս հարազատները պատրաստվել են թաղման նախապատրաստություններով:

1409039390255_wps_10_Valdelucio_Goncalves_who_Սակայն, դիահերձարան գալով, հանգուցյալի եղբայրը տեսնում է, որ իր հարազատ եղբայրը կենդանության նշաններ է ցույց տալիս: «Մենք արդեն թաղման էինք նախապատրաստվում; ես պետք է հագուստ տանեի, որով թաղելու էինք նրան: Դիահերձարանի աշխատակիցները ցույց տվեցին այն պարկը, որի մեջ նրա մարմինն էր: Ես մոտեցա ու նկատեցի, որ այն բարձրանում ու իջնում էր, ասես եղբայրս շնչելիս լիներ»: Տղամարդը կանչել է բժիշկներին ու նրանք զարմանքով հայտնաբերել են , որ տղամարդն իսկապես կենդանի է:

Վալդելուսիո Գոնսալվեսը բուժվում էր ստամոքսի քաղցկեղից: Օգոստոսի  23-ին նա դժվարությամբ էր շնչում ու հարազատները նրան ուղարկեցին հիվանդանոց, իսկ հաջորդ առավոտյան նրա ընտանիքին հայտնեցին, որ տղամարդը մահացել է: «Հանգուցյալի» եղբոր դուստրը պատմել է.» «Մենք կարծում էինք, որ  հիվանդանոցում նրա վիճակը կլավանա: Սակայն բոլորս ցնցված էինք, երբ հայտնեցին նրա մահվան մասին»,-պատմել է նրա եղբոր դուստրը` Պատրիսիան: Նրա խոսքով, հարազատները ոչ միայն դագաղ էին գնել, այլև թերթում մահախոսական տվել:

Երբ պարզվեց, որ տղամարդը կենդանի է, նրան իսկույն ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ տեղափոխեցին:

Տղամարդը դեռևս չի կարողանում խոսել, սակայն նամակ է գրել որտեղ հայտնել է, որ իրեն հրաշքով փրկել է  օրհնյալ Իրմա Դուլսեն ` ֆրանցիսկանյան միանձնուհին, ում Բրազիլիայում սուրբ են համարում: «Ե Վալդելուսիոն եմ, որը մահվան աչքերին է նայել, սակայն իմ հավատն այնքան մեծ էր, որ ես բուժվեցի: Ես կանգնել եմ Իրմա Դուլսեի առաջ ու խնդրել ինձ համար հրաշք գործել: Նա լսեց իմ աղոթը: Ես տեսա իմ մորը, որն ասում էր. «Որդիս, բռնվիր նրանից ու կփրկվես»,-գրել է հիվանդը:

Առողջապահության նախարարությունը որոշել է հետաքննել գործը: Սա Բրազիլիայում առաջին դեպքը չէ, որ մեռած հայտարարված մարդը հետո վերակենդանանում է: Նման հրաշք էլ նորածին աղջկա հետ էր պատահել; Նրա դիակը պատրաստվում էին դիահերձարան ուղարկել, երբ սրտացավ բուժքույրը ոոշեց փոքրիկի մարմինը ժամատուն տանել: Դրանից հետո, 3 ժամ անց փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց:

Tags: