Տերմիտները կերել են կնոջ ողջ խնայողությունները, որը նա, բանկերին չվստահելով, պահել էր իր տան պահարանում:
Չինաստանի Ջինջանգ քաղաքի բանկիչ Ցայ Հոուն ցանկացել էր ստուգել թղթադրամների կույտը, որը նա տասնամյակներ շարունակ հավաքել էր, սակայն դրանք բաժանված են եղել մասերի:
70-ամյա կինը սկզբից կարծել է, որ իր խնայած 10,000 յուանը (1,000 ֆունտ) գողացել են:
Այնուհետև նա թղթադրամների կտորների մոտ միջատներ է նկատել և հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Ցայի ընտանիքի անդամներին հաջողվել է կտորներով 5,900 յուան (570 ֆունտ) հավաքել, որը նրանք տարել են տեղի երկու բանկեր:
Բանկի աշխատակիցներին հաջողվել է հաստատել միայն 1,950 յուան (190 ֆունտ) արժողությամբ թղթադրամները և հրաժարվել են ընդունել մյուսները, քանի որ դրանք չափազանց վնասված են եղել:
Tags: Չինաստան
