Ադրբեջանում աճում է աբորտների թիվը

աբորտԱդրբեջանում, ըստ  պետական  վիճակագրական  կոմիտեի, անընդհատ  աճում  է  աբորտների  թիվը: Եթե 2000թ.-ին 15-49 տարեկան  կանայք  կատարել  են  95,2 հազար  աբորտ, ապա 2013թ.-ին  այդ  թիվը  կազմել  է 146.6 հազար, տեղեկացնում է ադրբեջանականԿոնտակտլրատվական  կայքը:

Ըստ  կոմիտեի  տվյալների` 2000թ.-ին  ադրբեջանցի  կանանց  շրջանում  գրանցվել  է  միջինը 7.8 աբորտ, իսկ 2013թ.-ին` 10.4 աբորտ: 2000թ.-ին  յուրաքանչյուր 100 ծննդաբերության  ժամանակ   կիրառվել  է 18.4 աբորտ, 2013թ.-ին` 19-ը:

Հետաքրքրական  է  նաև  տարիքային  չափանիշով  պայմանավորված  աբորտների  վիճակագրությունը: Այսպես` 2000թ.-ին 15-19 տարեկան   կանայք   իրականացրել  են 572 աբորտ, իսկարդեն 2013թ.-ին` 1147 աբորտ: Ադրբեջանում  հիմանկանում  աբորտ  իրականացնում  են 20-35 տարիքային  շեմում  գտնվող   կանայք:

Միևնույն  ժամանակ  ադրբեջանական  պետական  վիճակագրական  կոմիտեն   լռում  է  երեխայի   սեռով  պայմանավորված  աբորտների  վիճակագրության  մասին: