Չինաստանում գործարանի պայթյունից զոհվածների թիվը հասել է 23-ի

ch1 (1)Չինաստանի պայթուցիկների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունից մահացածների թիվը հասել է 23-ի, 10 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:

Չորեքշաբթի օրը պետական Xinhua News լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Շանդուն նահանգում գործարանի պայթյունից վիրավորվածների թիվը հասնում է 19-ի:

Պայթյունը այնքան հզոր է եղել, որ մահացածներից 10-ի ինքնությունը հնարավոր է եղել միայն բացահայտել ԴՆԹ անալիզի միջոցով: Նահանգի աշխատանքի անվտանգության պետական վարչությունից փորձագետներ են ուղարկվել դեպքի վայր պայթյունի պատճառները բացահայտելու համար:

Չինաստանը ցանկանում է սահմանափակել քարի հանքերում օգտագործվող պայթուցիկների ձեռք բերելու հնարավարորությունները՝ հաշվի առնելով վերջին շրջանում տնային պայամաններում պատրաստված պայթուցիկներով մարդկանց կողմից իրականացված հարձակումները: Ինչևէ՝ անվտանգության կանոնները հաճախ հաշվի չեն առնվում և արտադրություններում դժբախտ պատահարներ հաճախ են տեղի ունենում: