Բրիտանացի գործարարների սրտով չէ Շոտլանդիայի անկախացման գաղափարը

0_aee0e_e4cccd93_XL (1)Ավելի քան 130 բրիտանացի գործարար Scotsman թերթում բաց նամակ ենհրապարակել, որտեղ շարադրել են իրենց մտքերը Շոտլանդիայի անկախացման դեմ, հաղորդում է  ԲիԲիսի-ն:

Գործարարները ֆինանսական 4 հզոր ճյուղ են նշել, որոնք կարող են տուժել Շոտլանդիայի անջատման դեպքում:

Նրանցխոսքով, անհասկանալի է, թե հետո ինչ կլինի շոտլանդական տարադրամի ու  հարկային համակարգի հետ, եթե Շոտլանդիան առանձնանա Միացյալ թագավորությունից:

Ավելի վաղ գործարարները հակառակը, հյուսիսային երկրի անջատման հավանականության օգտին էին արտահայտվում:

Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին:

Tags: