Իրանում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զորավարժություններ կանցկացվեն

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քումարդ Հեյդարին տեղեկացրել է, որ Իրանի զինված ուժերը 2014-ի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը զորավարժություններ են անցկացնելու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Քումարդ Հեյդարին ասել է, որ առաջիկայում կտեղեկացնեն վարժանքների անցկացման վայրի մասին:

անօդաչու սարքԱվելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը լրագրողներին տեղեկացրել էր, որ անօդաչուների օգտագործմամբ վարժանքներ են նախատեսված երկրի կենտրոնական նահանգներից մեկում՝ Ղոմում կամ Սպահանում:

Նկատենք, որ Իրանը պարբերաբար լուրեր է տարածում սեփական արտադրության սպառազինության մասին, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի:

Ուշագրավ է, որ իրանական ամենախոշոր անօդաչու թռչող սարքը` «Ֆոթրոսը», ներկայացվել է  2013-ի նոյեմբերի 18-ին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: