Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ՝ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
«CPS»–ը ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու։
Լրագրողական էթիկայից ելնելով՝ ճիշտ կլիներ, որ օրաթերթը նախ մեզ հետ ճշտեր իր ունեցած «հավաստի տեղեկության» հավաստիությունը, ապա նոր միայն հրապարակեր այն։
Ինչ վերաբերում է 1992–ին հիմնադրված մեր բիզնեսին, ապա «CPS»–ը հեղուկ վառելիքի շուկայում իր գործունեությունից հրաժարվելու նպատակ չունի։ Ավելին՝ մենք աշխատում ենք զարգացման և ընդլայնման ուղղությամբ։
«CPS» հասարակայնության հետ կապերի բաժին