Հարցման արդյունքում՝ քրդերը ոչ թե անկախություն, այլ հավասարություն են ցանկացել

kurtՄիջազգային մշակույթային հետազոտությունների կենտրոնը Անատոլիայի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում «Քրդական հարցը և լուծման գործընթացի ընկալումը» թեմայով հարցում է անցկացրել, որին մանակցել են 13 վիլայեթներից 18 տարեկանից բարձր 2 հազար 985 հոգի։ Նրանց 62.8 տոկոսը ցանկանում է, որպեսզի քրդերին հավասար քաղաքացու կարգավիճակ տրվի։ Հարցաթերթիկում եղել են նաև այլ տարբերակներ՝ ժողովրդավարական ազատություն, անկախություն և ֆեդերացիա, սակայն այս տարբերակները ավելի քիչ ձայներ են ստացել։ Հարցվածների 68.9 տոկոսը նշել է, որ լուծման գործընթացում ամենակարևոր դերակատարը վարչապետ Թայիփ Էրդողանն է, իսկ 73.33 տոկոսն էլ կարծում է, որ PKK-ն զենքը վայր կդնի, եթե միայն Աբդուլլահ Օջալանը դա ցանկանա։

«Radikal»-ը հաղորդում է, որ հարցաթերթիկը լրացրածների 47.5 տոկոսը նշել է, որ երկրում իրեն ազատ և հավասար է զգում, իսկ 84.25-ը հույսեր է կապում լուծման գործընթացի հետ։ Ըստ հետազոտություն՝ հարցվածների 68.87 տոկոսը գտնում է, որ եթե Քանդիլը չմասնակցի լուծման գործընթացին, ապա խաղաղություն չի հաստատվի։