Ի՞նչ են անում կառավարությանն առընթեր 21 խորհուրդները

3“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարությանն առնընթեր 21 խորհուրդների գործունեության արդյունավետությունը:

“Оրինակ, գործարարության աջակցման խորհուրդ-նիստերը պետք է գումարվեն ամիսը մեկ անգամ, սակայն վերջին նիստը եղել է 2011-ին: Կայուն զարգացման խորհրդի վերջին նիստը եղել է 2012-ին` միակ նիստը ողջ տարվա ընթացքում: Այդ խորհուրդներից մեկ-երկուսն են արդյունավետ”,-ասաց Արզումանյանը:

Նա հետաքրքրվեց նաև, թե կառավարությունն ինչ հայեցակարգ է առաջարկելու ամբողջությաբ վերանայելու այս խորհուրդների գործունեության կարգը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով բարձրացված հարցին, ասաց, որ 5 տարի առաջ, երբ ինքը նշանակվել է վարչապետի պաշտոնում, այդ խորհուրդների քանակ երկու անգամ ավելին էր: “Մենք պարբերաբար այդ խնդրին անդրադառնում ենք: Մի շարք խորհուրդներ միավորվել են, կան խորհուրդներ, որոնք հիմա էլ պետք է միավորվեն, որպեսզի դրանց աշխատանքը դառնա արդյունավետ”:

Կառավարության ղեկավարն ասաց, որ պատրաստ են լսել պատգամավորի առաջարկները` միաժամանակ նկատելով, որ կյանքն իր ուղղումներն է մտցնում այդ խորհուրդների գործունեության մեջ:

Tags: