Գերմանական ծրագրավորման SAP ընկերությունը տեղեկացրել է, որ մտադիր է աշխատանքի ընդունել աուտիզմով տառապող հարյուրավոր մարդկանց աշխարհի տարբեր երկրներից: Նրանք կաշխատեն որպես փորձարարներ և ծրագրավորողներ: Նոր աշխատակիցներով համալրումը տեղի կունենա առաջիկա յոթ տարիների ընթացքում:
Ընկերությունը նմանատիպ պիլոտային ծրագիր է անցկացրել Հնդկաստանում:
Ընկերության մամլո քարտուղարը AFP լրատվական գործակալությանն ասել է, որ 2020թ-ին SAP-ի աշխատակիցների մեկ տոկոսը կկազմեն աուտիկները:
Հնդկաստանի մասնաճյուղում ներկայումս աշխատում է վեց աուտիկ: Նրանց միանալը խթանել է ընկերության արդյունավետությունն ու համախմբվածությունը:
Ընկերությունը պատրաստվում է ընդարձակել ծրագիրը և այս տարվա ընթացքում ներգրավել նաև ԱՄՆ-ին, Կանադային և Գերմանիային:
