Հաշմանդամ հնդկուհին, որին երկու տարի առաջ ցած էին նետել ընթացքի մեջ գտնվող գնացքից և որի հետևանքով նա կորցրել էր իր ոտքը, այսօր դարձել է Էվերեստ բարձրացած առաջին հաշմանդամ լեռնագնացը: Այդ մասին ասել են արշավախմբի կազմակերպիչները:
Հյուսիսային Ուտտար Պրադեշ նահանգից 26-ամյա Արունիմա Սինհան լեռան գագաթն է հասել երեքշաբթի առավոտյան:
«Նա լեռնային ճամբարից դուրս է եկել ժ. 18:00 և գագաթ է հասել երեքշաբթի առավոտյան ժ. 10:55»,- ասել է Asian Trekking-ի հիմնադիր Անգ Ցերնինգը:
Սինահի գիդերը մտահոգված էին նրա դանդաղ տեմպով, սակայն որքան մոտենում էր գագաթին, այնքան ավելի էր ոգևորվում և նոր էներգիայով լիցքավորվում:
Երկու տարի առաջ գնացքի մեջ աղջիկը կռվի է բռնվել գնացք ներխուժած գողերի հետ, ովքեր պատրաստվում էին գողանալ իր պայուսակը: Կռվի արդյունքում գողերը դուրս են նետել Սինհային գնացքից:
