Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել 79 մլն դոլար արժողությամբ վարկին՝ զուգարանի թղթի և հիգիենայի այլ պարագաների ներմուծման նպատակով:
Ուգո Չավեսի օրոք սահմանված գնային վերահսկողության արդյունքում երկրում հաճախ սպառողական ապրանքների պակասորդ էր լինում:
Վարկով կգնվի 39 միլիոն զուգարանի թուղթ, 50 հիգիենիկ միջադիրներ, 10 միլիոն օճառ, 3 միլիոն ատամի մածուկ:
Մարտին քաղցկեղից մահացած Չավեսը 14 տարվա նախագահության շրջանում օգտագործում էր նավթից ստացած եկամուտները սոցալական ծրագրերի համար:
2003թ արժույթի և գների վերահսկման արդյունքում երկրում ապրանքների պակասը համատարած բնույթ էր կրում:
Վենեսուելացիները ներկայումս գանգատվում են գնաճից, պետական պարտքը կազմում է 150 միլիարդ դոլար, որը կազմում է 29 միլիոնանոց ՀՆԱ-ի կեսը:
