Երեկ Փարիզի հանրահայտ Աստվածամոր տաճարում 78-ամյա պատմաբան Դոմինիկ Վեները ինքնասպան էր եղել՝ ի նշան բողոքի Ֆրանսիայում միասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ: Այսօր այդ կապակցությամբ բողոք են կազմակերպել «Femen» շարժման ակտիվիստները՝ գալով Փարիզի Աստվածամոր տաճար: «Radikal» հաղորդում է, որ շարժման ակտիվիստներից մեկի մարմնին գրված է եղել «Հուսով եմ ֆաշիստը կփտի դժոխքում», իսկ մեջքին՝ «Վստահում ենք Աստծուն» (In God we trust) արտահայտության վերափոխված ձևը՝ «Վստահում ենք գեյերին» (In Day we trust):
Նշենք, որ երեկ Վեների ինքնասպանության ժամանակ տաճարում մոտ 1500 այցելու է եղել:
Tags: FEMEN