Աթաթուրքը միասեռակա՞ն է եղել

ataturkԹուրքիայի քաղաքացի Թունչայ Թոքայը akademidergisi.blogspot.com իր բլոգում և «Facebook»-յան էջում տեղադրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի լողափում արված մի լուսանկար և մեջբերումներ անելով գրող և դոկտոր Ռըզա Նուրիի գրքից, այսպիսի հարց էր տվել՝ «Արդյո՞ք միասեռական էր»:

«Habertürk» կայքի լուրի համաձայն՝ քաղաքացի Ալի Թուլումը Թոքային մեղադրել է Աթաթուրքի անձը վիրավորելու և անպատվելու մեջ: Ի պատասխան այս մեղադրանքին՝ Թոքայը ասել է, որ այդ պնդումները իրենը չեն և դրանք վերցված են Ռըզա Նուրիի գրքից: Դատախազությունը, ուսումնասիրելով Նուրիի 1992 թվականին տպագրված գիրքը, Թոքայի վրայից հանել է մեղադրանքը, համարելով, որ նա Աթաթուրքին չի վիրավորել: Սակայն հայցվոր Թուլումի փաստաբանները բողոքարկել են այն: Նոր քննության արդյունքում որոշվել է ընդունել բողոքարկումը՝ համարելով, որ մեղադրյալ Թոքայը անցել է խոսքի ազատության սահմանը:

 

Tags: