Լեռնային Ղարաբաղի հարցում առկա իրավիճակը չի կարող շարունակվել. Սերգեղ Լավրով

lavrovՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո տեղի է ունեցել համատեղ մամլո ասուլիս: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական, սոցիալական և մշակույթային բնագավառներում հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր:

Թուրքական «Haber 3»-ը հաղորդում է, որ Լավրովն ու Մամեդյարովը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կոմերից ոչ մեկի համար կարող է ընդունելի չլինել: Առկա իրավիճակի շարունակվելը կնշանակի «Ադրբեջանի հողերի» վերադարձման հարցի և Հայաստանի տնտեսական շրջափակման շարունակությունը»,-նշել է Լավրովը: Վերջինս, հիշեցնելով Ռուսաստանի կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում և 1994 թվականին ստորագրված զինադադարից ի վեր տարբեր ձևաչափերով հանդիպումներ անցկացնելու աշխատանքները, հայտնել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նպատակ ունի ապահովել կողմերի արած հայտարարությունների վերածումը հստակ քայլերի: