Շակիրան իր տեսահոլովակներում միշտ էլ ցուցադրել է իր ճկունությունը, սակայն նա երբեք նման հնարք չի ցուցադրել:
Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է իր ոտքերը ծալում գլխի ետևում:
36-ամյա երգչուհին ուրախ էր ցուցադրել իր ոչ այնքան գաղտնի տաղանդը՝ բացատրելով, թե ինքը ինչով կզբաղվեր, եթե երգիչ չդառնար:
Կոլումբացի աստղը իր հնարքը ցուցադրել է The Voice-ի համար դժվար վարժություններ նկարահանելու ժամանակ:
Շակիրան իր երկու ոտքերը ծալել է իր գլխի ետևում՝ հայտնելով, որ ինքը կարող էր ակրոբատ լինել կրկեսում: Նա այնքան էլ հարմար չէր հագնված վարժության համար, քանի որ նեղ ջինսեր էր կրում, սակայն նրան հաջողվել է իր զարմանալի ճկունության շնորհիվ կատարել վարժությունը:
Tags: Շակիրա
