Ադրբեջնական “Ազադլըխ” ընդդիմադիրր թերթին փակման վտանգ է սպառնում: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր թերթի խմբագրի տեղակալ Ռահիմ Գաջիևը, հաղորդում է “Contact.az” կայքը:
Դա պայմանավորված է նրանով, որ թերթի տպագրությամբ և տարածմամբ զբաղվող “Ղասիդ” ընկերությունը հրաժարվել է վճարել վաճառքից ստացված գումարները, իսկ թերթն էլ պետք է զգալի տուգանքներ վճարի:
Այսպես՝ “Ղասիդը” թերթին պարտք է շուրջ 40 հազար մանաթ: Միևնույն ժամանակ ընկերությունը պետք է ամեն ամիս խմբագրությանը վճարի 7 հազար մանաթ:
Բացի այդ՝ Բաքվի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Բաքվի մետրոպոլիտենի ղեկավարի՝ թերթի նկատմամբ ներկայացված հայցը, որի հիման վրա 30 հազար տուգանք էր սահմանվել:
Ապրիլի վերջին թերթի նկատամամբ 100 հազար մանաթ չափով տուգանք վճարելու դատական հայց է ներկայացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ Գաջիևի՝ այս բոլոր քայլերը ուղղված են թերթին լռեցնելուն: Նա հասարակությանը ևս մեկ անգամ կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն թերթի:
Tags: ադրբեջան