Մայիսի 22-ին, ժամը 17.58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.25-ին, մարվել` 18.45-ին:
Վանաձորի Մեղրուտ թաղամասի տնակ-մառանում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 24 քմ մակերեսով:
Tags: հրդեհ