Հոլանդացի հայտնի հեռուստահաղորդավար Պոլ դե Լիուն ցնցել է հասարակությանն իր անսովոր արարքով` հաղորդմանը հրավիրված կերակրող մոր կրծքից կաթ համտեսելով:
Շաբաթօրյա շոուից մի քանի օր առաջ, հեռուստաալիքի աշխատակիցները նկարահանումների են հրավիրել բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ կանանց, որոնք աջակցում են կրծքի կաթով ուրիշ մայրերին օգնելու ծրագրին:
Բուռն քննարկման ժամանակ հաղորդավարն իր զրուցակցին հարցրեց, թե ինչ համ ունի կաթը, որով կերակրում են նորածիններին: Նա խոստովանեց, որ երբեք գիտակցական կյանքում դրա համը չի տեսել ու հաճույքով դա կաներ:
Կնոջն ասես դա ամենևին էլ չզարմացրեց ու նա հանգիստ կատարեց հաղորդավարի խնդրանքը:
“Եթե դուք չեք կծում, ապա կարող եք անել դա հենց հիմա, խնդիր չկա”,-ասել է հաղորդման հերոսուհին` Վենդին:
Հաղորդավարը կտրականապես հրաժարվել է կաթի շշից համտեսել և ուղիղ եթերում սկզբում հյուրի աջ, ապա ձախ կրծքից է փորձել կաթի համը:
“Ուղղակի հրաշալի է համտեսումը,ես նույնիսկ կաթի համով կարող եմ ասել, թե ինչ եք դուք կերել երեկ”:
Հաղորդավարի արարքը կտրուկ քննադատության է արժանացել ոչ միայն գործընկերների, այլև հեռուստաալիքի ադմինիստրացիայի կողմից ու վրդովմունք առաջ բերել շոուի դիտորդների մեջ:
Հոլանդիայի բնակիչները պարզվում է, պատրաստ չեն համարձակ էքսպրոմտի ու ղեկավարությանը կոչ են արել հեռացնել “համադամասերին”:
