Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 30-ին կայցելի Հաթայի վիլայեթի Ռեյհանլը շրջան, որտեղ վերջերս ահաբեկչական պայթյուններ էին տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործայալությունը՝ վկայակոչելով ԱԶԿ-ի փոխնախագահ և մամլո քարտուղար Հուդեյն Չելիքը:
Վերջինիս խոսքերով՝ Էրդողանը այցելելու է Ռեյհանլըի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և անձամբ հայտնելու է իր ցավակցությունները: Բացի այդ, վարչապետը կլինի այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչությունները, կհանդիպի դեռևս բուժվող վիրավորների հետ:
