Անգլիական «The Guardian» թերթը հանդիպել է Հաքյարիում գտնվող քուրդ քորուջուների (գյուղական պահակներ) հետ և խոսել Քրդական հարցի լուծման գործընթացում նրան գրաված դիրքորոշման և մտավախությունների մասին: Նրանք իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, թե PKK-ի և թուրքական կառավարության միջև որևէ համաձայնությունից հետո իրենք կհայտնվեն մեջտեղում և կդառնան վրեժխնդրության թիրախ:
Մասնավորապես քորուջու Մուստաֆա Ջանը նշել է. «Մենք մեծ հույսեր ենք կապում լուծման գործընթացի հետ, սակայն մեզ վշտացնում է այն, ինչ լինելու է մեզ հետ: Այս վախը կապված է 30 տարի առաջ թուրքական պետության կողմից քրդաբնակ շրջաններում ներդրված քորուջուներից մեկը լինելու հանգամանքի հետ: Գյուղական պահակների ապագան Քրդական հարցի կարևորագույն տարրերից մեկն է: Այժմ 50 հազարից ավել քորուջու կա, սրանց կեսի չափ էլ կամավորներ կան»:
Ջանը նշել է, որ 1990-ականներին գյուղացիները քորուջու են դարձել այլ աշխատանք չգտնելու պատճառով: «Թուրքական բանակը սպառնում է նրանց, ովքեր դուրս չեն գալիս PKK–ի դեմ: Սակայն անցած ամիս Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը պահանջեց, որպեսզի վերացվի քորուջուների համակարգը»,-իր մտավախությունն է հայտնել քորուջու Մուստաֆա Ջանը:
