Ադրբեջանի Գուբա քաղաքում անցած տարվա մարտին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակակված և 4,5 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Գաբիլ Ալիևը բանտում հացադուլ է հայտարարել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գաբիլ Ալիևն այդկերպ պահանջում է չեղյալ հայտարարել իր դատավճիռը: Վերջինս պնդում է, որ իրեն ապօրինի են ազատազրկել: “Իմ ամուսինը մեղավոր չէ: Նա անժամկետ հացադուլ է սկսել` ի նշան իր ապօրինի ձերբակալության դեմ բողոքի”, -ասել է Գ. Ալիևի կինը:
Հիշեցնենք, որ Գուբայում 2012թ. մարտի 1-ին շրջանի (Գուբայի) ղեկավար Ռուաֆ Հաբիբովի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք վերաճեցին անկարգությունների: Այդ ակցիաներին մասնակցել է մոտ 10.000 մարդ: Պատճառը Գուբայի շրջանի բնակչների հասցեին Հաբիբովի թույլ տված վիրավորական արտահայտություններն էին: Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դժգոհել էր գուբացիներից՝ ասելով, որ “նրանք դավաճաններ են, որոնք պատրաստ են 30 մանաթով վաճառել իրենց հողատարածքները և հեռանալ շրջանից”:
Այդ գործով դատապարտվել է 24 մարդ:
Tags: ադրբեջան