Ամերիկացիները սուպերմարկետները փոխարինում են աղբամաններով

400-3ԱՄՆ-ում   ավելի շատ կողմնակիցներ է հավաքում ֆրիգան շարժումը.մարդիկ կյանքի համար անհրաժեշտ ամեն բան հայթայթում են աղբանոցներից` քարոզելով հակասպառողականությունը:

“Բարի օր, ես ֆրիգան եմ, ու տեսեք, թե այսօր ինչ եմ կարողացել հավաքել ճամփեզրից”,ահա այսպես է մասնակիցներին ողջունում Դևիդ Էմանուելը` Նյու Յորքի տրեշ տուրի մասնակիցներին:

“Այստեղ բանան է, մի քանի տեսակի հաց, ըմպելիք, լոլիկ, չինական կաղամբ, կարտոֆիլ, հազար, դեղձ, շատ այլ միրգ ու բանջարեղեն, ծաղիկներ: Ոմանք դրանք նետում են, առանց մտածելու,  մյուսները քաղցած են ու մեջք են կոտրում համեստ ճաշի համար: Մենք այս տեսականին ստանում ենք լրիվ անվճար”:400

Ֆրիգանի պատվո յուրօրինակ կոդեքս է համարվում աղմաբանի մոտ իրենցից հետո մաքրություն պահպանելն ու  դրա պարունակությունը մանրակրկիտ ձևով տեսակավորելը:

“ԱՄՆ-ում մթերքի  կանխամտածված գերածախս է լինում: Խանութների դարակները լցված են ապրանքով, որպեսզի առատության տպավորություն ստեղծվի.գնորդին դա դուր է գալիս: Իսկ երբ նոր խմբաքանակ է բերվում, ապա խանութում դրա համար պարզապես տեղ չի մնում: Այդ ժամանակ դարակների մթերքը պարզապես աղբանոց  են նետում”,-ասում է ավագ դասարանների ուսուցիչ , ֆրիգան Ջանեթ Կելիշը:

Նման ճակատագիր ունեն մթերային բոլոր ապրանքների 40%-ը: Դրանց մեծ մասը ֆրիգանները “փրկում” են, ինչպես նրանց մոտ է ընդունված ասել: Նման կերպ ֆրիգանները տնտեսում են ոչ միայն բնական պաշարները, այլև` սեփական գրպանի 100-ավոր դոլարներ, ամսական:

“Ամենաշատը մեզ մոտ հացն է արժանանում անփույթ վերաբերմունքի:  Երեկոյան, խանութը փակվելուց հետո մոտեցեք հացաբուլկեղենի խանութին ու կտեսնեք, թե որքան լավ հաց է նետվում աղբաման: Դ ա ազդում է նաև հացի գնի վրա.չէ որ ապրանքի նկատմամբ նման վերաբերմունքը ծածկվում է գնի վրա հավելյալ արժեքով:

Շատ ֆրիգաններ վճարում են միայն  բնակության համար: քաղաքային աղբանոցներում նրանք գտնում են նաև նոր կամ գրեթե նոր հագուստ, կահույք, հայտնի մակնիշի տեխնիկա:

Սակայն նման կենսակերպն ամեն մեկին հարմար չէ:

“Աղբաման քչփորելը լուրջ քայլ է մարդկության մեծամասնության համար: Սակայն սնունդը հարգել կարող է ամեն ոք: Արժե մանրակրկիտ կերպով պլանավորել բոլոր ծախսերը, ավելցուկն ու հին իրերը կիրառելու ձև գտնել:

Tags: