Մեծ Բրիտանիայի իշխանությունները գաղտնազերծել են երկրի Ազգային արխիվի փաստաթղթերը: Դրանց համաձայն, 1936-ին բրիտանական կառավարությունը գաղտնալսել է թագավոր Էդուարդ VIII հեռախոսազրույցները:
Փաստաթղթերի համաձայն, ՆԳ նախարարը կարգադրել է Եվրոպայի հետ թագավորի բոլոր զանգերը լսել, մինչ նրա` ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու նպատակով գահից հրաժարումը:
Մեկնաբանների կարծիքով, այդ փաստը վկայությունն է այն բանի, թե որքան կառավարությունը չի վստահել միապետին:
Tags: միապետ
