Google ընկերությունը Chrome –ի նոր`”բանավոր որոնման” բրաուզեր է տեղադրել: Այն հասանելի է Chrome 27 նորագույն վարկածով: “Բանավոր որոնումը” թույլ է տալիս օգտատիրոջը Google-ին հարցեր ուղղել ձայնով, բարձրախոսի միջոցով:
Հարց տալու համար հարկավոր է որոնողական տողի բարձրախոսի պատկերի վրա սեղմել: 2011-ի Chrome-ի “ձայնային որոնումից” “բանավոր որոնումը” տարբերվում է նրանով, որ կարելի է ոչ թե հրահանգներ տալ, այլ ամբողջ նախադասություններ, այն պահպանում է հարցումների միջև կապը. օրինակ, եթե հարցնեք` ով է Օբաման: Ապա շարունակեք`քանի տարեկան է: Որոնողական համակարգն առանց ճշգրտելու կհասկանա, որ խոսքն Օբամայի մասին է:
Ապագայում բարձրախոսի նշանը սեղմելու հարկ էլ այլևս չի լինի: Բավարար կլինի միայն արտաբերել` «OK Google» ու այն կակտիվանա:
Tags: համացանց
