200 և ավելի բացակայություն ունեցող աշակերտները իրավունք չեն ունենա մասնակցելու քննություններին. Նարինե Հովհաննիսյան

Նարինե ՀովհաննիսյանՎաղը  Հայաստանի Հանրապետությունում կհնչի վերջին դասի վերջին զանգը:
Շուրջ 30 հազար շրջանավարտներ վաղը կավարտեն ավագ դպրոցը, որից հետո՝ հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները:
-Հույս ունեմ, որ աշակերտներն իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի: Վաղը միջոցառումներ կլինեն դպրոցների դահլիճներում, դասարաններում, բակերում, ինչպես նաև բոլոր դպրոցները և դասարանները ազատ են իրենց ընտրության մեջ,իրենք կորոշեն՝ ինչպիսի հանդիսությամբ տոնել իրենց վերջին դասը,-  ասած ասուլիսի բանախոս, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը,
Նրա խոսքով` հանձնարարություն է տրվել, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն դպրոցին վայել ձևով և զերծ մնան ճոխություններից:
Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` Երևանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Վերջին զանգի» միջոցառում Ազատության հրապարակում՝ ժամը 20-00-ին, բոլոր միջոցառումների ընթացքում վերահսկողություն է իրականացվելու ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նարինե Հովհաննիսյանը,  անդրադառնալով 12-րդ դասարանցիների բացակայություններին,  ասաց, որ այն  աշակերտները, ովքեր  ունեն 200 և ավելի բացակայություն, իրավունք չեն ունենա մասնակցելու  քննություններին:
-Թե քանի այդպիսի աշակերտ կա, այս պահին ասել չեմ կարող, ինչ վերաբերում է դպրոցներում հնարավոր դրամահավաքին, վերջին դասի հետ կապված դրամահավաքություն չի իրականացվել, իսկ եթե եղել են, ապա բացառիկ դեպքեր են և դրանք նախաձեռնել են աշակերտների ծնողները,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

Մարիամ Հովհաննիսյան

Tags: ,