Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակել է աշխարհում մարդկանց իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը: Զեկույցում տեղ է գտել 159 երկիր:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Ադրբեջանին նվիրված բաժնում ասվում է. “Կառավարությունը շարունակում է ահաբեկել և բանտարկել կառավարությանը քննադատողներին: Արգելված են խաղաղ ցույցերը: Ոստիկանությունում խոշտանգումները սովորական երևույթ են դարձել”:
Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանում կան խղճի բանտարկյալներ: Իշխանությունները հետապնդում են մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին, ովքեր իրենց աշխատանքն են կատարում, վախեցնում և ձերբակալում են նրանց:
Բաքվի կենտրոնում դեռևս արգելված է հանրային բողոքներ իրականացնելը: Նոյեմբերին իշխանությունները խստացրել են “չարտոնագրված” բողոքների կազմակերպման և իրականացման համար պատիժը: Համաձայն այդ փոփոխությունների` տույժը կկազմի միչև 3 տարվա ազատազրկում և 10.000 դոլար տուգանք: Վերջին տարվա ընթացքում Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ ենթարկվել են վարչական կալանքի: Մինչդեռ բողոքի պատճառ եղել են կաշառակերությունը, խաղաղ պայմաններում զինվորների կորուստը և իշխանությունների կեղծիքները, նշվում է զեկույցում:
Tags: ադրբեջան