Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում երեկ երկու հոգի կացնով և դանակով սպանել էին մի զինվորի՝ դիակը նետելով փողոց: Դեպքի ականատեսների վկայությամբ՝ հանցագործները մահմեդականներ են եղել և դա արել են ելնելով վրեժխնդրությունից: Դրանից հետո երկրում լարվածություն է սկսվել, ծայրահեղ աջերը թիրախ են դարձրել մահմեդականներին և մզկիթները:
«Radikal»-ը հաղորդում է, որ Անգլիայի պաշտպանության լիգայից (EDL) մոտ 100 ծայարհեղական սև դիմակներով հավաքվել է բարերից մեկում և խմիչքով լի շշերով հարձակվել ոստիկանության վրա, ինչպես նաև հարձակում են գործել մոտակայքում գտնվող մի մզկիթի վրա: Նրանք բղավել են «Չենք հանձնվելու մահմեդական որդերին» արտահայտությունը: Լիգայի առաջնորդ Թոմի Ռոբինսոնը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր առաջնորդները բավականաչափ ուժեղ չեն, այս ամենը նրանք են թույլ տվել: Մարդիկ նույնիսկ վախենում են մահմեդական բառը արտաբերել, վախենում են իրենց պաշտպանելուց: Բայց արդեն բավական է, այս երկրի մարդիկ շատ զայրացած են և հերիք է արդեն»:
Իրենց հերթին Անգլիայի մահմեդական կազմակերպությունները դատապարտել են տեղի ունեցածը և համախմբման կոչ արել:
Tags: Անգլիա
