Հնդկաստանի ոստիկանությունը առգրավել է հազարավոր կիլոգրամ կանեփ, այնուհետև՝ կրակի մատնել:
Երկրի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Խարուպետիա քաղաքի ոստիկանությունը մեծ բացահայտում է կատարել, որից հետո մեծ քանակությամբ տոպրակների պարունակությունը դատարկվել է և վառվել:
Բռնագրավված կանեփի հստակ քանակությունը հայտնի չէ, սակայն այդ շրջանում վերջերս իրականացված հետախուզումների արդյունքում ավելի քան տասը տոնա կանեփի անօրինական բերք էր հայտնաբերվել:
Ասսամ նահանգի քաղաքներում կանեփի աճեցումը սովորական երևույթ է դարձել վերջին տարիների ընթացքում:
Այս շրջանը ոչ միայն երկրին կանեփ մատակարարող հիմնական գոտին է, այլև դիլերների համար շահութաբեր շուկա է հանդիսանում:
Այդտեղ կանեփի մեկ կիլոգրամը վաճառվում է 60 ֆունտ ստեռլինգով:
Tags: Հնդկաստան
