Չեխիայում ծերանոցները սկսել են գնահատել հյուրանոցների նման` 1-5 աստղերով:
Սոցիալական ծառայություններ իրականացնող ասոցիացիայի ղեկավար Յիրժի Գորեցկու խոսքով, այն տարեց մարդիկ, որոնք ցանկանում են իրենց մնացած կյանքն անցկացնել նման տներում, պետք է իմանան դրանցում մատուցվող ծառայությունների ու որակի մասին:
“Ծերանոցները միավորներ կստանան կենվորներին այս կամ այն ծառայություններ մատակարարելու համար: Գնահատումը կատարվում է 300 չափանիշներով: Դա սննդի որակն է, բուժսպասարկումը, ազատ ժամանակն անցկացնելու հնարավորությունը և շատ ու շատ այլ բաներ: Որքան շատ են միավորները` այնքան շատ են աստղերը”,հայտարարել է նա:
Աստղ ստանալ կարող են ակնկալել միայն այն հաստատությունները, որտեղ տարեց մարդիկ կարող են իրենց սենյակները փակել բանալիով և հարակից այգիներ կամ էլ պարկեր զբոսանքի դուրս գալ: Բացի այդ, սենյակները չպետք է իրար մեջ լինեն, իսկ հաշմանդամի սայլակին գամվածները պետք է ազատ կարողանան տեղաշարժվել շենքում:
Հիմա Չեխիայում 500 ծերանոց կա, որոնցից 27-ն արդեն աստղիկների են արժանացել:Գնահատումը կատարում է ասոցիացիայի հատուկ հանձնաժողովը:
Tags: ծերանոց