Կալիֆոռնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել

dff287d7392342983b072d5a89cbc097ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ հինգշաբթի` լույս ուրբաթ գիշեր Կալիֆոռնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 11 կմ Գրինվիլից հյուսիս-արևմուտք: Օջախը` 9-11 կմ խորության վրա է:

Ավերածությունների ու զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Ինչպես տեղի հեռուստատեսությունն է հայտնում, ստորգետնյա ցնցումներ են զգացվել Սակրամենտոյում, որը գտնվում է  էպիկենտրոնից 160 կմ հեռավորության վրա:

Կալիֆոռնիայում երկրաշարժերը հաճախակի են լինում: Վերջին անգամ ցնցումներ են եղել անցած տարվա փետրվարին` 5,3 մագնիտուդ հզորությամբ:

Tags: