Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին` Ջիրվեգեզյույի հսկիչ անցագրային կետում(հակ), որտեղ փոտրվարի 11-ին ականապատված մեքենա պայթեց, կառուցելու են 2,5 կմ պատ:
Թուրքիայի մաքսային ու առևտրային գործերով նախարար Հայաթի Ազըջին հայտարարել է, որ իր գերատեսչությունն ու Զինված ուժերն արդեն ստորագրել են այդ նախագծի իրականացման արձանագրությունը:
“Նախագծով նախատեսվում է հակ-ից աջ ու ձախ պատնեշի շինարարություն, մասամբ` պատով, մասամբ էլ ցանցով: Կտեղադրվեն նաև հսկիչ սարքեր: Աշխատանքների ավարտին այդ շրջանում անվտանգության միջոցառումներն ավելի բարձր մակարդակով կտարվեն”,պատմել է նախարարը ու նշել, որ այդ միջոցները կնվազեցնեն սահմանն անօրինական հատելու դեպքերը:
Սիրիական սահմանին մյուս հակ-երում.Յայլադաղ, Կարկամըշ,Աչկակալ, հսկման ժամանակակից սարքեր կտեղադրվեն ու դետեկտորներ: Գործարկվելու են ռենտգենյան բջջային սարքեր:
Tags: թուրքիա