Ճապոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն երկրի յուրաքանչյուր քաղաքացու 2015-ից անհատական համար կշնորհվի: Իշխանությունների կարծիքով, դա թույլ կտա արդյունավետ լուծելու հարկերի գանձման, սոցիալական ապահովագրման հարցերը, կկրճատի բնակչության սպասարկման ժամանակը ու կթեթևացնի տարերային աղետի ժամանակ տուժածներին օգնությունը:
Օրենքի ընդունման օգտին քվեարկել է վերին պալատը: Ավելի վաղ, այն հաստատվել էր ստորին պալատում: Նախատեսվում է , որ հաշվարկի համակարգը կսկսի գործել արդեն 2016-ից, իսկ հիմա արդեն հարկավոր է բազա ստեղծելու համար բազմաթիվ փաստաթղթեր հավաքագրել:
Նոր համակարգը վերահսկելու նպատակով կստեղծվի անկախ հանձնաժողով: Անձնական տեղեկությունների արտահոսքի դեպքում մեղավորը կպատժվի 4 տարվա բանտային կալանքով կամ էլ 20 հազար դոլրար տուգանքով:
Tags: ճապոնիա