«Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով». Լևոն Զուրաբյան

images (1)«Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի պես բան է»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ իրենց հասցեին հնչած քննադատություններրին:

Նա նաև նկատեց, որ «բանականության առումով պուճուր եղբայրներից չեն նեղանում»:

«Ինչ վերաբերում է զրոյի մոմենտին,-շարունակեց Զուրաբյանը՝ նկատի ունենալով Գալուստ Սահակյանի հայտնած արտահայտությունը, թե խոսում են, թող խոեսն, մեկ է՝ զրո են, Զուրաբյանն ասաց,-փաստորեն Հայաստանում կա մի զրո, որը հունից հանում Հայաստանի վարչապետին, ՀՀԿ խմբակցության ղեկավարին, մի զրո, որի մասին ամբողջ պետական պրոպագանդան օրուգիշեր խոսում է, և որը կարողանում է ժողովրդին ճշմարտությունն ասել: Շատ հզոր զրո է»,-ասաց Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե Գալուստ Սահակյանը պատմության մեջ ինչո՞վ կմնա, Զուրաբյանը պատասխանեց· «Տափակ շուլուխներով, ինչո՞վ»:

Ի դեպ, լրագրողները Լևոբ Զուրաբյանի այս կարծիքը փոխանցեցին Գալուստ Սահակյանին, որն արձագանքեց.  «Մեղք է, մեղք…»:

Tags: ,