Գալուստ Սահակյանը չի վիրավորել Զարուհի Փոստանջյանին, ընդհակառակը…

4403801355836515Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե չի պատրաստվում արդյոք, ներողություն խնդրել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանից:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի կողմից դատախազի հասցեին հնչեցրած քննադատություններինմ, ասել էր. «Այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնես, չկանգնի, նեղանաս»:

«Էդ հարցը տալիս եք՝ նայելով աչքերիս մե՞ջ»,-զարմացավ Սահակյանը:

Ստանալով դրական պատասխան՝ ասաց. «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթ չտամ ներողություն խնդրելու: Այնպես եք ասում՝ կնոջը վիրավորել եմ, կարծես թե կրակել եմ: Ճղճղալ, լպիրշ պահել, վիրավորական խոսքեր հնչեցնել հանրապետականի, նրա լիդերների հասցեին…եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի, բայց ես կնոջը չեմ վիրավորել, ընդհակառակը՝ դրական խոսք եմ ասել՝ առաքինի տիկին»:

 

 

Tags: ,