8,2 մագնիտուդով երկրաշարժ Օխոտսկի ծովում, հայտարարվել է ցունամիի վտանգ

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ – արևմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 54.900 և արևելյան երկայնության 153.500:
Ըստ նախնական տվյալների տուժածներ և ավերվածություններ չկան:
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է ցունամիի վտանգ: