Բժշկական սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացած «CynoSure» ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը, որը կարող է իսկական հեղաշրջում անել ձանձրացրած դաջվածքներից ազատվելու ոլորտում: Այդ նպատակի համար ընկերությունն առաջարկում է կիրառել լազերային «CynoSure» սարքավորումը, որը կարող է նույն նպատակով կիրառվող մեթոդների, տեխնոլոգիաների ու սարքերի համեմատ երկու անգամ ավելի արագ հանել դրանք:
Նոր սարքավորումը 80%-անոց արդյունավետություն է ցուցադրել, դրանով կարելի է հեռացնել, մաքրել նույնիսկ գունավոր թանաքներով արված դաջվածքները: Սարքավորումը ստեղծողները հավատացնում են, որ ընդամենը 3 այցելությունուվ կարելի է ազատվել դաջվածքից, չնայած այդ հաճույքի համար հաճախորդը ստիպված կլինի վճարել մոտ 900 դոլար:
Tags: դաջվածք