Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով երկրում սահմանափակվում է ոգելից խմիչքի վաճառքը, տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» պարբերականը։
Նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան 06։00-ը ալկոհոլային խմիչքների վաճառքն արգելվելու է։
Այդ ժամանակահատվածում արգելքը գործելու է նաև զբոսաշրջային օբյեկտների տարածքներում։
Պարբերականի հաղորդմամբ՝ այն խանութները, որոնք չեն ենթարկվի օրենքին և արգելված ժամերին ալկոհոլ կվաճառեն, կտուգանվեն 5.000-200.000 թուրքական լիրայով։
Փոփոխություններ են մտցվել նաև հեռուստաընկերությունների եթերում՝ գովազդային հոլովակների, հաղորդումների, երաժշտական տեսահոլովակների և ֆիլմերի ընթացքում, ալկոհոլային խմիչքների ցուցադրության կանոններում։
Tags: թուրքիա
