«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում տեղակայված վարչապետական նստավայրում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդի ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեմի հետ, որից հետո տեղի է ունեցել համատեղ մամլո ասուլիս: «Թուրքիայի անդամությունը Եվրամիությանը համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին: Միևնույն ժամանակ մենք չենք պատրաստվում Եվրամիության համար բեռ դառնալ, ընդհակառակը, մենք պատրաստ ենք կիսելու նրա հոգսերը»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ Եվրախորհրդի ներկայացուցչի հետ հանդիպումը բեղմնավոր է եղել և կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում «Nabucco» գազատարի կառուցման հեռանկարները: Էրդողանի կարցիքով՝ ԵՄ միայն կշահի 76 միլիոնանոց Թուրքիայի անդամագրումից՝ իր տնտեսական պոտենցիալով:
Tags: թուրքիա
