Ենթադրվում,որ սիրիական կառավարությունը այս առավոտ Դամասկոսի մերձակա Դումա գյուղում կրկին քիմիական զենք է օգտագոևծել: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիական հեղափոխության գերագույն խորհրդի պնդումները: Վերջինիս տվյալներով՝ Դումայի հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ անհայտ նյութերից կամ գազերից թունավորման ախտանշաններ են հայտնաբերվել: Տուժածները ֆիզիկական ոչ մի վնասվածք չեն ունեցել, այնուհանդերձ նրանցից ոմանք մահացել են:
Միևնույն ժամանակ Դամասկոսի տեղեկատվական ցանցը ինտերնետում տեղադրել է կադրեր, որոնցում պատկերված են անհայտ քիմիական զենքի կիրառումից թունավորված մարդիկ: Ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ բժիշկները, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին, աշխատել են դիմակներով: Ականատեսների վկայությամբ՝ Դումայի շրջանում կրակոցներից հետո օդում գազի հոտ է զգացվել, որոշ մարդիկ ուշագնաց են եղել, ոմանք էլ կատվածահար են եղել արդեն հիվանդանոցում:
Tags: Սիրիա
