Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մայիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Մինյոնն այցի շրջանակում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովների անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ նախագահի պաշտոնական այցն Ադրբեջան ավարտվելու է մայիսի 28-ին: Այնուհետև բարձրաստիճան պաշտոնյան մեկնելու է Վրաստան, ապա ժամանելու է Հայաստան:
Tags: ադրբեջան
