“Հայաստան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում շարունակվում են ավարտված ենթակառուցվածքների բացումներն ու այցելություններն ընթացիկ ծրագրեր:
Այսօր, մայիսի 24-ին, Հիմնադրամի շուրջ քառասուն հո•ուց բաղկացած պատվիրակությունը` կազմված տեղական մարմինների ատենապետերից, ներկայացուցիչներից եւ բարերարներից, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի •լխավորությամբ հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Համայնքի բնակիչների մեծ բազմությունը ոգեւորությամբ էր սպասում բացման արարողությանը:
“Մեր բարերարների շնորհիվ այս համայնքն իսկական դրախտի է վերածվում”,-իր շնորհավորական խոսքում ասաց Պարգեւ սրբազանը:
Դրախտիկի համայնքային կենտրոնը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ /բարերար Պերճ Լիւլէճեան/: Կենտրոնում /283քմ մակերեսով/ կգործեն բուժկետը, ծննդասենյակը, հանդիսությունների դահլիճը, համակարգչային կենտրոնը, գրադարանն ու գյուղապետարանը:
Համայնքային կենտրոնը Հիմնադրամի կողմից կյանքի կոչված չորրորդ ենթակառուցվածքային ծրագիրն է ավելի քան 430 բնակիչ ունեցող Դրախտիկ համայնքում: Սփյուռքի տարբեր համայնքների ջանքերի շնորհիվ այսօր գյուղն ունի որակյալ խմելու ջուր /Ռուսաստանի հայ համայնք/, գեղեցիկ նորակառույց մանկապարտեզ /Ֆրանսիայի հայ համայնք/ եւ գյուղտեխնիկայի կայան /ԱՄՆ արեւելյան շրջանի համայնք/: Գյուղը տարածված է Հիմնադրամի կառուցած Հյուսիս-հարավ ճանապարհի երկայնքով:
ՙՇատ ուրախ եմ, որ այսօր այս տարածքում եւս մեկ ենթակառուցվածք ենք բացում: Հուսով եմ, որ համայնքային կենտրոնի շնորհիվ կյանքն այստեղ առավել կաշխուժանա, եւ մասնավորապես, փափագում եմ, որ այս բուժկետում հնարավորինս քիչ հիվանդներ սպասարկվեն, փոխարենը` շատ կանայք մայրանան: Անում ենք ամենը, որպեսզի Արցախում ընտանիքներն ավելանան եւ բնակչության թիվն աճի՚,-ողջույնի խոսքում ասաց Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը եւ շնորհակալություն հայտնեց տորոնտոյաբնակ սարկավագ բարեշնորհ Պերճ Լիւլէճեանին, ում նվիրատվության շնորհիվ հնարավոր դարձավ միաժամանակ լուծել համայնքի համար մի շարք կարեւոր խնդիրներ:
Վաղը, մայիսի 25-ին, Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնք, որտեղ վերակառուցվում է խմելու ջրի համակարգը: Այս ծրագրով շարունակվում է միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու Հիմնադրամի կողմից որդեգրած միտումը: Ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրու•վայի, Ար•ենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների եւ ՀՕՄ-ի համատեղ ջանքերով:___________________________________________________________________________
Tags: “Հայաստան” հիմնադրամ