Թուրքիայում հաստատվել է ալկոհոլի սահմանափակման մասին օրինագիծը

alkoholԹուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ալկոհոլի վաճառքի սահմանափակման և գովազդման արգելքի մասին օրինագծին: Այս մասին է հայտնել Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, նշելով, որ այս օրենքը ընդունելիս, խորհրարանը հիմնվել է Եվրոպայի և Ամերիկայի փորձի վրա: «Օրենքը չի արգելում սպիրտային խմիչքների օգտագործումը, մեր նպատակը երիտասարդության շրջանում ալկոհոլի պրոպագանդման արգելումն է»,-ասել է Բոզդաղը:

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում այսուհետ արգելվում է ալկոհոլի գովազդումը երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Արգելվում է նաև ոգելից խմիչքի վաճառքը դպրոցին, մանկապարտեզին, ուսանողական հանրակացարաններին և կրոնական վայրերին 100 մետրից մոտ գտնվող վաճառակետերում: Արգելքը տարածվում է նաև ժամանցային առևտրի կենտրոններում, սպորտային համալիրներում, մարզադաշտերում, սրճարաններում, փռերում և թուրքական ավանդական թեյարաններում ալկոհոլի վաճառքի վրա: Հետուստաէկրանին հայտնվող գովազդներում խմիչքի շշերի վրայի ապրանքանիշը չպետք է երևա:

Tags: